Ամո'թ քեզ. Ներկաներին բարկացրեց դատախազի՝ Բագրատ Սրբազանի կալանքը երկարացնելու միջնորդությունը
Իրավունք
15:38 19/02/2026
Հայաստան

Ամո'թ քեզ. Ներկաներին բարկացրեց դատախազի՝ Բագրատ Սրբազանի կալանքը երկարացնելու միջնորդությունը

18 արդարների գործով այսօրվա դատական նիստին քննվելու է արգելանքի տնային կալանքում գտնվող հինգ, կալանքի ներքո գտնվող երկու անձանց՝ Բագրատ Սրբազանի ու Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը։

Հանրային մեղադրողը միջնորդեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել՝ հիմնավորելով, որ չեն վերացվել խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանները։

Նա նշեց՝ խափանման միջոցի կիրառման հիքմերը երկուսն են. Հանցանք կատարելու հավանականությունը, Քրեական դատավարության օրենսգրով կամ դատարանի միջոցով իր վրա դրված պարտականությունների չկատարումը։

«Բանն այն է, որ սույն գործը գտնվում է նախնական լսումների փուլում, դեռ չենք անցել ապացույցների հետազոտմանը, իսկ Գալստանյանին մեղսագրվող արարքի առանձնահատակությունները, վարույթի նյութերում առկա փաստական տվյալները վկայում են, որ վերջինը առանձնակի ու առանցքային նշանակություն է ունեցել մեղսագրվող եբնթադրյալ արարքի նախապատրաստման գործընթացում, և բավարար հիմքեր կան ողջամտորեն կանխատեսելու, որ այս խափանման միջոցի բացակայության պայմաններում նա չկատարի դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները»,-ասաց դատախազը։

Մեղադրող դատախազը միջնորդեց Բագրատ Սրբազանի նկատմամբ ընտրված կալանքը երկարացնել ևս 3 ամիս ժամկետով։ Ի պատասխան դատարանի դահլիճում նստածներն արձագանքեցին՝ ամոթ քեզ։

«Ինչո՞վ ես տարբերվում թուրքից»,-բարկացավ դատարանում դահլիճում ներկա Լիդա Առուշանյանը՝ Արցախի հերոս, նահատակ Դավիթ Առուշանյանի մայրը։

Նրա ելույթն ընդհատվում էր ներկաների ծափահարություններով, դահլիճում ներկաները սկսկեցին վանկարկել «ազատություն արդարներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամո'թ քեզ. Ներկաներին բարկացրեց դատախազի՝ Բագրատ Սրբազանի կալանքը երկարացնելու միջնորդությունը