Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարվա առաջին՝ 948 մլն դրամ համաֆինանսավորումը պետական բյուջեից ուղղվեց համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին
«Որոշման նախագծով առաջարկվում է 2026 թվականի բյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 948 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան՝ զեկուցելով համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից համաֆինանսավորելու հերթական նախագիծը:
Նրա ներկայացմամբ, որոշմամաբ նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրեր, որն ընթացիկ տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է:
Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում Խուդաթյանը մեկ առ մեկ թվարկեց բոլոր ծրագրերը։