Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անահիտ Մանասյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք ճանաչում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին
«Ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, որը որևէ իրավասություն չունի, որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու, լինի դա՝ եկեղեցու ղեկավար, կրոնական կազմակերպության ղեկավար և այլն, ես պաշտպանում եմ նրանց իրավունքները և զբաղվում եմ նրանց իրավունքների պաշտպանությամբ»,- այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե նա արդյո՞ք ճանաչում է Գարեգին Երկրորդին, որպես Հայոց Կաթողիկոս։
Նա մի քանի խուսափողական պատասխան տվեց՝ այդպես էլ իր դիրքորոշում չհայտնեց։
«Հատուկ շեշտել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը, սրա վերաբերյալ նոր չէ, որ արտահայտվում եմ, առավել ևս վերրջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատական ակտը չկատարելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնելուն, քրեական հետապնդումներին, հատուկ խոսել եմ այն հարցի մասին, որ մենք հիմա խոսում ենք դատական ակտի մասին, և բոլորս ենք սահմանափակված ենք հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիտարկումներ ներկայացնելուց հանգամանքով»,- ասաց Մանասյանը
Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով Գարեգին Երկրորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, թե ոչ, ՀՀ ՄԻՊ-ն ասաց, որ ինքն այն մարդը չէ, որ ասի՝ կաթողիկոսն է, թե ոչ։
«Ես չեմ կարծում, որ որպես մարդու իրավունքների պաշտպան, ես պետք է պատասխանեմ նման հարցերի։ Ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպությու, որն օրիենքով սահմանված կարգով գրանցված է, ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին իրավաչափ եղանակավ կայացված որոշումները և ես այն մարդը չեմ, որ կարող է որևէ կերպ միջամտել այդ հարցերին»,- ասաց Անահիտ Մանասյանը։
Նա կրկնեց, որ միակ պաշտոնական կառույցը, որը խոսել է կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելու մասին, ՀՀ ՄԻՊՆ է։