Իմ կարծիքով մենք բոլորս սովորելու բան ունենք Խիդիր Նաբի տոնի խորհրդից. Նարեկ Կարապետյան
Հասարակություն
22:13 19/02/2026
Հայաստան

Իմ կարծիքով մենք բոլորս սովորելու բան ունենք Խիդիր Նաբի տոնի խորհրդից. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով դիմել է Հայաստանի եզդիական համայնքին.

«Եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ։ Այսօր ուզում եմ ձեզ շնորհավորել Սուրբ Նաբի, ինչպես դուք եք սիրում ասել՝ Խիդիր Նաբի տոնի կապակցությամբ և ցանկանում եմ, որ համերաշխության և սիրո խորհուրդը իրագործվի ձեր ընտանիքներում։

Կուզեի նաև հիշեցնել այն հաճելի ավանդույթը, որն ունի էզդիական ազգն այս տոնի կապակցությամբ։ Այսօր իրա հետ գժտված բոլոր մարդիկ պետք է հաշտվեն և իմ կարծիքով մենք բոլորս սովորելու բան ունենք այս տոնի խորհրդից։

Հետաքրքիր զուգահեռ կա Սուրբ Նաբիի և քրիստոնեական Սուրբ Սարգսի միջև։ Ինչպես գիտեք, այսօր երեկոյան եզդի ազգի չամուսնացած ներկայացուցիչներն ուտելու են աղի բլիթ՝ ակնկալիքով, որ երազում կտեսնեն իրենց ապագա ամուսիններին կամ կանանց։

 Հայ ազգը երկու շաբաթ առաջ նշել է Սուրևբ Սարգսի տոնը, որոն ուներ նույն խորհուրդը։ Սա վկայում է մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և ընդհանուր հայրենիքում միասին ապրելու հազարամյա փաստի մասին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եզդի ազգի մեր ներկայացուցիչներին և ցանկանում եմ, որ նրանք ապրեն ուժեղ և արդար Հայաստանում, որը մենք բոլորս պետք է միասին կառուցնեք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմ կարծիքով մենք բոլորս սովորելու բան ունենք Խիդիր Նաբի տոնի խորհրդից. Նարեկ Կարապետյան