Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
07:54 14/02/2026
Հայաստան

Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել. Նարեկ Կարապետյան

«Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ»,- գրել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա շարունակել է. «Մեզ մեծ հաղթանակ է պետք, որպեսզի իրականացնենք այն մեծ փոփոխությունները, որոնց կարիքը Հայաստանը ունի՝ 300,000 նոր աշխատատեղ, 20,000 մատչելի բնակարան, երաշխավորված բերքի մթերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազեցում։

Փաշինյանն այնքան թույլ է իրեն զգում և այնքան է վախենում Սամվել Կարապետյանից , որ նրան խոսելու հնարավորություն չի տալիս։ Հակառակ դեպքում հենց նա կպատասխաներ նրան այսպես»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder