Միջազգային փորձագետները չեն բացառել, որ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերն աջակցված են AI-ով, մոնտաժված են. Փաստաբան
Իրավունք
13:10 20/02/2026
Հայաստան

Միջազգային փորձագետները չեն բացառել, որ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերն աջակցված են AI-ով, մոնտաժված են. Փաստաբան

«Արդյոք  տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն ունեցե՞լ են օբյեկլտիվ իրականությունում»,-Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրություններին կից Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն այս հարցն է ուղղել Չեռնոգորիայում պատվիրված միջազգային փորձաքննությունն իրականացնողներին։

Ստացված եզրակացության մեջ  պատասխանել են.

«Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ֆայլերը մաշկված ածանցյալներ են և չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ»։

Փորձագետները նշել են, որ տեսագրության մեջ առկա մի շարք գործոններ հստակ վկայում են ալգորիթմական արտադրության և/կամ նյութի վերակառուցման մասին։

«Հետևաբար նշված տեսագրություններում առկա տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն»,-եզրակացությունի հատված ընթերցեց Բաբայանը։

Փորձագետներին Բաբայանը յոթ հարց է ուղղել, դրանցից մեկն էլ վերաբերում է նրան, արդյոք տեսագրությունը չի՞ ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։

Պատասխանել են. «Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Մի քանի անկախ ցուցիչներ՝  ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերակառուցում, վերաօգտագործման նշաններ, մնացորդային կայունացման օրինաչափություններ, ֆիքսված կադրի կոմպոզիցիա ցույց են տալիս, որ նշված տեսագրությունները համարվում են մասնագիտական ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ, և խիստ բնորոշ են արհստական բանականությամբ աջակցված սինթեզին կամ արհեստական բանականությամբ աջակցված վերակառուցման փոփոխությանը»։

Փորձագետները նշել են, որ տեսագրություններում առկա ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը և դրսևորովում են հետարտադրական ժամանակային մանիպուլյացիայի  նշաններ, տեսագրությունում առկա են նաև խմբագրման, մոնտաժման հետքեր։

Մասնագետներն ընդգծել են, որ հնարավոր չի կատարել տեսանյութերում երևացող պատկերների նույնականացում։

Հարցերի պատասխանները, որոնք հիմնված են փորձաքննությունների վրա, ստացվել են նաև Ռուսաստանից ու Սերբիայից։ Եվս երկու երկրից սպասում են պատասխանների։

Սերբիայում արված փորձաքննության եզրակացության մեջ մասնավորապես նշված է.

«Ներկայացված MP4 ֆայլերի և հասանելի մետատվյալների քննության հիման վրա հնարավոր է հիմնավորված պնդում անել , որ տեսագրություններում ցուցադրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Մետատվյալները ցույց են տալիս , որ ֆայլերը ներկայացված տեսքով կոդավորված/ստեղծված են Apple iOS միջավայրում («Core Media Audio/Video») ։ Քանի որ տեսագրությունները իրական չեն (այսինքն՝ չեն նկարահանվել տեսախցիկով ), առկա է հիմնավոր պնդում, որ դրանք փոփոխվել կամ արհեստականորեն ստեղծվել են համակարգչային ծրագրային ապահովմամբ , ներառյալ՝ հնարավոր է նաև արհեստական բանականության կիրառմամբ աշխատող ծրագրերով։

Առկա են բավարար տվյալներ պնդելու համար, որ տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված մասնագիտացված ծրագրերի կիրառմամբ։ Չնայած «Core Media Audio/Video» մետատվյալները ցույց են տալիս Apple iOS միջավայրում կոդավորում /արտահանում , դա ինքնին չի ապացուցում բովանդակության ստեղծման իրական մեթոդը (տեսախցիկային նկարահանում, մշակում, վերակառուցում կամ գեներացում)։ Հետևաբար, առկա է բավարար հիմք եզրակացնելու , որ նյութերը ստեղծվել կամ փոփոխվել են մասնագիտացված ծրագրերով, ներառյալ՝ արհեստական բանականության վրա հիմնված գործիքներով»։

Ռուսաստանում արված փորձաքննության եզրակացության մեջ մասնավորապես նշված է.

«Գոյություն ունեն ծանրակշիռ գիտատեխնիկական հիմքեր պնդելու, որ տեսագրությունում ներկայացված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները տեղի չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում այն տեսքով, ինչպես ներկայացված են։

Հիմնավորում

1. Հայտնաբերված դիֆուզիոն հարթեցման արտեֆակտները և օբյեկտների շարժման ոչ ֆիզիկական դինամիկան մատնանշում են արհեստական ծագում։
2. 640×512 լուծաչափը չի համապատասխանում սմարթֆոնով կենցաղային նկարահանման օպտիկական ստանդարտներին և բնորոշ է կամ ջերմատեսիլ նկարահանմանը (ինչը հակասում է տեսողական բովանդակությանը), կամ հին նեյրոցանցային ճարտարապետությունների (SVD, AnimateDiff) միջոցով գեներա ցիային։
3. Բնական սենսորային աղմուկի բացակայությունը և դրա փոխարինումը ալգորիթմական աղմուկով հաստատում են իրականության սիմուլյացիան»։

Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները և դրանց հայերեն քաղվածքները՝ հղումով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միջազգային փորձագետները չեն բացառել, որ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերն աջակցված են AI-ով, մոնտաժված են. Փաստաբան