Զանգվածային խուզարկություններ Արմավիրի մարզում
Իրավունք
10:35 20/02/2026
Հայաստան

Զանգվածային խուզարկություններ Արմավիրի մարզում

Այսօր առավոտյան ժամերից խուզարկություններ են կատարվում Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերում։

ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տարածված տեղեկությունը։

«Այս պահին ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի շուրջ 20 հատվածում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում»,- հայտնեց Սարգսյանը՝ խոստանալով մանրամասներ տրամադրել ավելի ուշ։

Այս պահին հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են խուզարկությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder