Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես գալու հնարավորությունն արդեն իսկ համարում է մեծ ձեռքբերում
Սպորտ
17:30 20/02/2026
Հայաստան

Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես գալու հնարավորությունն արդեն իսկ համարում է մեծ ձեռքբերում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրած Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Գեղասահորդները նշել են, որ թեև նպատակ ունեին հայտնվել լավագույն տասնյակում, սակայն անկախ արդյունքից՝ Օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես գալու հնարավորությունն արդեն իսկ համարում են մեծ ձեռքբերում և կարևոր փորձ իրենց մարզական կարիերայում։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder