Լրատվամիջոցները հայտնում են, թե երբ է ԱՄՆ-ը պատրաստ հարվածելու Իրանին
Քաղաքական
13:53 20/02/2026
Տարածաշրջան

Լրատվամիջոցները հայտնում են, թե երբ է ԱՄՆ-ը պատրաստ հարվածելու Իրանին

ԱՄՆ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են Իրանին հարվածելուն ԱՄՆ զինված ուժերի պատրաստ լինելու մասին։ Լուրը հաղորդում է CBS-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ զինվորականները Թրամփին տեղեկացրել են հնարավոր գործողության իրենց պատրաստ լինելու մասին, սակայն նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հարվածները սկսելու վերաբերյալ։

Աղբյուրները պարզաբանել են, որ առաջիկա օրերին գործողությունների տեխնիկական պատրաստվածության պայմաններում հնարավոր գործողության ժամկետները դուրս գան առաջիկա հանգստյան օրերից։

Ինչպես երեկ հաղորդել էր Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, Թրամփը քննարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտների դեմ նախնական սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի նրանց ստիպի կնքել միջուկային համաձայնագիր, և եթե Իրանի իշխանությունները չհամաձայնվեն ուրանի հարստացումը դադարեցնելու Թրամփի պահանջների հետ, Միացյալ Նահանգները կպատասխանի լայնածավալ ռազմական գործողությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder