Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Քաղաքական
10:17 20/02/2026
Տարածաշրջան

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի արևմուտքում գտնվող Համադան նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է օդաչուներից մեկը։

«Ուսումնական ռազմական ինքնաթիռ է կործանվել հինգշաբթի երեկոյան։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ծառայություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանական Fars լրատվական գործակալությունը հավելել է, որ վթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող երկու օդաչուներից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder