Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԲԴԽ հայտարարությունը երկու պատճառով է արված, ցանկացած բռնապետшկшն երկրին բնորոշ իրավիճակ է. Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով, Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը, որով «հորդորում են» փաստաբաններին զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից, երկու պատճառով է արված։
«Առաջին հերթին, հավանաբար, այն դատավորները, որոնց որոշումները քննարկման առարկա են դարձել ու անունները հրապարակվել են, խիստ նեղսրտել են։ Հավանաբար նրանք դիմել են ԲԴԽ, թե մի միջոց ձեռնարկեք, որ մեր մասին քննարկումները դադարեն։ Սա խոսում է նաև այն մասին, որ իրենք էլ են գիտակցում, որ իրենց որոշումների հրապարակայանցումը դուրեական չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը։
Երկրորդ, ըստ նրա, տեղավորվում է ընդհանուր տենդենցի մեջ, երբ բոլորը պետք է լռեն կամ գովեն իշխանություններին։
«Սա ցանկացած բռնապետական երկրին բնորոշ իրավիճակ է։ Չեմ կարծում, որ պետք է զարմանանք»,- ասաց փաստաբանը։
Ե. Վարոսյանը նշեց, որ չգիտի՝ ով է հեղինակել, բայց հրապարակված տեքստը հեղինակի ֆանտազիան է. «Սա զուտ կոնկրետ անձի, ով դա գրել է, ֆանտազիայի արդյունքն է»։
Փաստաբանն ասաց, որ վերջերս ԲԴԽ-ում ներկա է եղել մի դատի, շատ տխուր մտորումներով է դուրս եկել այնտեղից։
«Եթե նախկինում ԲԴԽ-ներն արժանանում էին մեր կոշտ քննադատությանը, ապա այս պարագայում անգամ քննադատելու որևէ բան չտեսա, որպես այդպիսին այդ խորհրդի մասին անգամ մտորելու, նրանց գործողությունները քննարկման առարկա դարձնելու կարիք չտեսա։ Շատ ծանր մթնոլորտ էր»,- ասաց Երվանդ Վարոսյանը։