Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում
Հասարակություն
17:17 22/02/2026
Հայաստան

Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում

Այսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

«Դեպքի վայր են ժամանել պարեկները։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։Տեղում պարզվել է նաև, որ տարածքը սպասարկվում է ոչ թե ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից, այլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի կողմից, որտեղից էլ ժամանել է օպերատիվ խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։Մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder