Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում «Ռեալ Սոսյեդադը» չկարողացավ հաղթել «Ռեալ Օվիեդոյին» (3-3)։
Զախարյանը փոխարինման մտավ 77-րդ րոպեին և բաց թողեց մի քանի հնարավորություն։ Սա Զախարյանի առաջին խաղն էր վնասվածքից հետո։ Հարկ է նշել, որ խաղից հետո «Սան Սեբաստիանի» երկրպագուները քննադատեցին կիսապաշտպանին բաց թողած հնարավորությունների համար։
«Մենք չգիտենք, թե ով է գրում այս բացասական գրառումները։ Գլխավոր մարզիչը դրական է խոսում նրա մասին։ Ակումբը չի քննարկում նրան այս ամռանը վաճառելու հարցը, և մենք ակնկալում ենք, որ Զախարյանը կշարունակի աճել մեզ հետ», - Sport24-ին ասել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն։
Իսպանական ակումբի հետ 22-ամյա Զախարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։