Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից և տեղափոխվեց իր բնակության հասցե՝ տնային կալանքը կրելու
Իրավունք
15:30 23/02/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից և տեղափոխվեց իր բնակության հասցե՝ տնային կալանքը կրելու

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս գրվեց և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվեց իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։ 

Ն.Սամսոնյանը նշեց, որ հաղորդակցվելու իրավունք չունի։ Նա միայն նշեց, որ արդեն կարողանում է քայլել։ 

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։ 15 օր հացադուլի մեջ գտնվեուց հետո Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։

 Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի փետրվարի 19-ին որոշմամբ։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder