Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18 արդարների գործով մեղադրյալի աթոռին հայտնված Մովսես Շարբաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը վերացվեց։ Հանրային մեղադրողը միջնորդել էր Շարբաթյանի տնային կալանքը երկարացնել ևս 3 ամսով՝ պահպանելով համակցված մյուս միջոցները։
Շարբաթյանի պաշտպանն ասաց, այսօր առավոտյան դատարանին ու մեղադրողին ուղարկել է միջնորդություն՝ Շարբաթյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, դրանում առկա են առողջական վիճակի մասին տեղեկություններ; Դատարանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց միջնորդությանը ծանոթանալու համար։
Դրանից հետո պաշտպանն ասաց, որ Շարբաթյանն իր խնամքի տակ ունի մանկահասակ երեխա, կինը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, աշխատել չի կարող։
Մովսես Շարբաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց վարչական վերահսկողությունը կսահմանվի վարչական վերահսկողություն՝ էլեկտրոնային սարքի միջոցով, շաբաթը երկու անգամ նա պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն, ժամը 23։00-ից մինչև ժամը 8։00-ն չբացակայել տանից, չհաղորդակցվել վարույթի մասնակիցների հետ, չայցելել զվարճանքի ու ժամանցի այլ տեղեր և այլն։