Մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ դրա համար պետք են բնակարաններ. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
22:01 23/02/2026
Հայաստան

Մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ դրա համար պետք են բնակարաններ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որոմ կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացնում է Սամվել Կարապետյանի տնտեսական 5-րդ ծրագիրը;

«Որպես տնտեսագետ, ես ուրախ եմ շինարարական բումի համար, բայց կա խնդիր, աշխատավարձեր/ տան գին հարաբերակցությունը շատ մեծ է։ Որպեսզի աշխատող մարդը կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակել տան հիփոթեկը, մենք առաջարկում ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին ովքեր ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում։

Հողը, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց՝ երկու պայման, կա՛մ այդ շինարարները վճարելու են բնակարաններով, այսինքը՝ կառուցելուց հետո բնակարանների մի մասը տալիս է պետությանը, պետությունն էլ էժան գներով այն տալիս է իր քաղաքացիներին՝ նոր, երիտասրդ, բազմազավակ ընտանիքներին։ Երկրորդ տարբերակը՝ իրենք են վաճառում այն գնով, որը ֆիքսում է պետությունը։ Դա մարդկանց հնարավորություն կտա, իրենց տան վարձի համեմատական վերցնել հիփոթեք, տների գինը էժա կլինի երիտասարդ ընտանիքների համար։

Մեր շատ երիտասարդներ, չեն ամուսնանում, որովհետև տուն չկա, ըստ հարցումների՝ տան խնդիր կա, դրա համար էլ 3-րդ և ավել երեխա չեն ունենում։ Հայաստանը միակ երկիրն է, որի մայրաքաղաքում ավելի շատ երեխա է  ծնվում քան գյուղերում։ Ամբողջ աշխարհում գյուղերում ավելի շատ երեխա է ծնվում, քան մայրաքաղաքում։ Հայաստանում բարձրագույն կրթույթուն ստացած ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվում։ Մեր ազգն ունի մարտահրավեր, մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ դրա համար պետք  են բնակարաններ, տուն, մարդկանց համար տուն, որը մենք կապահովենք այս ծրագրով՝ 5-րդ ծրագրով»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder