Դատախազությունը պահանջում էնախկին պաշտոնյա Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
Իրավունք
10:17 23/02/2026
Հայաստան

Դատախազությունը պահանջում էնախկին պաշտոնյա Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2000-2019 թվականներին ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 14 անշարժ գույք.
  • 6 տրանսպորտային միջոց.
  • 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • Բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
  • 4.5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք.
  • 270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազությունը պահանջում էնախկին պաշտոնյա Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ