Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի բարեփոխված շտապօգնությունից շատանում են բողոքները. Անուշ Պողոսյան
«Հայաստանի բարեփոխված շտապօգնությունից շատանում են բողոքները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա պատմեց, որ օրեր առաջ քաղաքացին, ով 200-ից ավելի բարձր ճնշում է ունեցել, դիմել է շտապօգնություն, սակայն քաղաքացու կանչը ժամանակին չի սպասարկվել, թեև այդ գանգատով հիվանդներին սպասարկումը համարվում է առաջնահերթ։
«Քաղաքացու հարազատներին, այնուհետև ինձ պատասխանել են՝ սպասման մեջ է կանչը»,- ասաց Ա.Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքացիները բարձրաձայնում են նաև ավելի վատ իրավիճակների մասին։
Նշենք, որ այսօր բժիշկները հավաքվել էին ԱԺ դիմաց՝ նամակ հանձնելու ԱԺ նախագահին, խորհրդարանական բոլոր խմբակցություններին ՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով:
Ընդհանրապես, խոսելով առողջապահության, առողջության ընդհանուր ապահովագրության ոլորտում առկա խնդիրների մասին, Ա. Պողոսյանն ասաց. «Կադրերը որոշում են ամեն ինչ։ Անփորձոթյունը, անտարբերությունը, մարդասիրության պակասը բերում է այսպիսի իրավիճակներին, քանի որ ամեն մի կանչի հետևում պետք է տեսնել ոչ թե գործ, այլ մարդ, ով կյանքի ու մահվան մեջտեղում սպասում է շտապօգնությանը։ Մնացած բոլոր խնդիրները ևս դրանից են գալիս»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։