Կառավարությունը փորձում է բյուջեի հաշվին գնել իր ընտրողների լոյալությունը. Բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ առողջության ապահովագրության համակարգի մասին
Առողջություն
20:15 28/01/2026
Հայաստան

Կառավարությունը փորձում է բյուջեի հաշվին գնել իր ընտրողների լոյալությունը. Բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ առողջության ապահովագրության համակարգի մասին

«Պատճառները, թե ինչու կառավարությունը շտապողականություն դրսևորեց ու ներդրեց առողջության ապահովագրության համակարգը՝ երկու հիմնական կոմպոնենտ ունի»,-AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ շտապողականություն դրսևորեց կառավարությունը և հունվարի 1-ից ներդրեց առողջության ապահովագրության համակարգը, թեև այն ամբողջությամբ պատրաստ չէր, ինչի մասին վկայում են մի շարք խնդիրները, որոնց հանդիպում են քաղաքացիները։

Ըստ  նրա, կոնպոնենտներից մեկն այն է, որ այս տարի ընտրություններ են, կառավարությունը փորձում է  բյուջեի հաշվին գնել իր ընտրողների լոյալությունը, երկրորդ՝ կառավարությունը ստացել է  վարկ, որոշումը ստորագրել  Համաշխարհային բանկի հետ, և եթե այս համակարգը չներդրվեր, այդ վարկը կառավարությունը չէր ստանա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը փորձում է բյուջեի հաշվին գնել իր ընտրողների լոյալությունը. Բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ առողջության ապահովագրության համակարգի մասին