Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ. Իրանի ԱԳՆ
Իրանն այժմ տեքստ է պատրաստում Միացյալ Նահանգների հետ հնարավոր գործարքի վերաբերյալ և չի հաստատել միջուկային միջանկյալ համաձայնագիր կնքելու հնարավորության մասին տեղեկությունները։Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Մենք ներկայումս մեր տեսակետները պատրաստելու գործընթացում ենք», -ճեպազրույցի ժամանակ ասաց դիվանագետը ։
Նա նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ տարբեր հաղորդագրությունները որակել է որպես սպեկուլյացիա: Բաղային ասաց, որ Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնագիր կնքելու հնարավորության մասին պնդումները «անհիմն» են: