Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեք այգիների անորակ աշխատանքների դիմաց Երևանի քաղաքապետարանը նույն ընկերությանը վճարել է 1.3 մլրդ դրամ կամ 3.4 մլն ԱՄՆ դոլար. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանի տենդերներով շահած երեք՝ Դավթաշենի այգու, Նոր Նորքի «Վերածննդի» այգու և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակի 40-ամյակի» այգու անորակ վերանորոգման աշխատանքների վերաբերյալ և գրել։
«Երևանի ամենամեծ այգու բարեկարգման աշխատանքների տենդերը 2023թ-ին շահել է «Երվադա» ՍՊԸ-ն, և երեք այգիներն արդեն քանդվում են։
Այդ «բարեկարգումների» համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 1.273.000.000 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասուներեք միլիոն) դրամ կամ 3.350.000 (երեք միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար։
Հանրության համար խնդիրը ավելի հասկանալի դարձնելու նպատակով նշեմ, որ Նոր Նորք, Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թաղապետները հանդիսանում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամներ, և այդ այգիները գտնվում են հենց այդ վարչական շրջաններում։
Նշեմ որ «Վերածննդի» և «Հաղթանակի 40-ամյակի» այգիները գտնվում են անմիջապես Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա շրջանների թաղապետարանների կողքին, այսինքն՝ այս ամենը տեղի է ունեցել Արամ Սարգսյանի կուսակցության թաղապետների աչքի առաջ»։