Պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք. Գևորգ Պապոյան
Քաղաքական
16:50 25/02/2026
Հայաստան

Պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք. Գևորգ Պապոյան

«Ադրբեջանական բենզինը հենց գալիս է, 430 դրամով շատ արագ սպառվում է։ Ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում։ Ժողովուրդը արագն գնում և առնում է»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա նշեց, որ հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար, մյուս բենզինը, թանկանում է։

«Դրա հետևությունը ո՞րն է։ Պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ էժան գնով շատ բենզնին լինի մեր ժողովրդի համար: Ինչքան շատ բերեն, այդքան գները կիջնեն»,- ասաց Պապոյանը։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ է տվել, որը կարող է արտահանվել Հայաստան, Հայաստանն էլ՝ իրենց է տվել, բայց դեռևս չկան մրցակցային լրջագույն առավելություններ:

«Պրոցես է, որ լինելու է։ Առևտուր լինելու է, վստահ եմ՝ այնտեղ հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա երկկողմ առևտրի, ժամանակ է պահանջում»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder