Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
13:15 25/02/2026
Տարածաշրջան
Ղազախստանում Су-30СМ ինքնաթիռ է կործանվել, որից Հայաստանը 4 հատ ունի
Ղազախստանի Կարագանդայի մարզում կործանվել է Су-30СМ կործանիչ։ Դեպքի մասին չորեքշաբթի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս տարվա փետրվարի 25-ին Կարագանդայի մարզում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ։ Անձնակազմը արագորեն կատապուլտվել է։ Օդաչուները ողջ են, և նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder