Պոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել
Հասարակություն
11:18 25/02/2026
Հայաստան

Պոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն օրեր առաջ Վիեննայում գումարված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստում իր հղած ուղերձում  առաջարկել է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում անցումային լուծում և ճգնաժամից ելք: Այս մասին հայտնում են Պոլսո Հայոց պատրիարքարանից՝ ներկայացնելով հայտարարությունը։

«Մայր Աթոռից դուրս, արտասահմանում գումարված այս ժողովն ինքին մատնանշում է Հայաստանի իշխանությունների ու Մայր Աթոռի աճռակատման մասին, որ գրեթե մեկ տարի է հուզում ու խառնում է հայոց աշխարհը։

Խնդիրը լուրջ է և գնալով ավելի է խորանում։  Հայ ազգի երկու սրբությունները՝ Եկեղեցին ու Պետությունը, որոնք ուխտ ունեն միասին ընթանալու հայոց պատմության ուղիներում՝ ազգին լավագույնը տալու նպատալով, իրար մաշեցնելու և թուլացնելու գործողություններ են ցուցաբերում»,- նշված է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ երկկողմանի գրգռիչ արարքներն ու արտահայտությունները խորացնում են վիճակը, և այս խառնաշփոթ շրջանում Գերագույն հոգևոր խորհուրդը «դժբախտաբար հեղինակազրկված է»։

Ըստ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, սինդական կառույցում կներգարավվեն նաև որոշ «ընդդիմադիր եղբայրներ» և այն կպատրաստի կառավարության հետ ունեցած ճգնաժամից դուրս գալու լուծումներ։

 «Վեհափառ Հայրապետին միշտ միտքը եղած է այսպիսի կառոյց մը հիմնել, անձնապէս գիտեմ, բայց երբեք կեանքի չէ կոչուած այս գաղափարը»,- նշված է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը:

«Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա։ Իշխանությունների հետ հաշտեցման և անցումային շրջանի համար մինչև Ազգային եկեղեցական ժողովի գումարումն այս դինոդական կառույցը կարող է հանդիսանալ անցումային լուծում»,-  նշել է նա:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում։ 

Նշենք, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Գերագույն Հոգևոր խորհրդի ատենապետն է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder