Խոջալուի իրադարձությունները մինչև հիմա որպես խարան դաջված է ադրբեջանցիների ճակատներին. Աբրահամյան
Քաղաքական
09:15 26/02/2026
Հայաստան

Խոջալուի իրադարձությունները մինչև հիմա որպես խարան դաջված է ադրբեջանցիների ճակատներին. Աբրահամյան

«34 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվեց Իվանյանի (Խոջալուի) կրակակետերի լռեցման օպերացիան։ Շարքից հանվեցին այնտեղից Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերն անընդհատ կրակի տակ պահող վարձկաններն ու այն միջոցները՝ «Գրադ» համազարկային ռեակտիվ համակարգերը, «Ալազան» կայանքները, հրանոթներն ու զրահատեխնիկան, որոնք պարբերաբար թիրախավորում էին խաղաղ բնակչությանը»,-հիշեցնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է՝ այդ օպերացիայից հետո՝ խաղաղ բնակիչների՝ հայերի տրամադրված մարդասիրական միջանցքով դեպի Աղդամ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ դուրս գալուց հետո, նրանց մի մասը, ներքաղաքական բախումների հետևանքով, ադրբեջանցիների կողմից ենթարկվեցին խոշտանգումների և սպանվեցին։

«Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․ երկրի ներսում թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի դեմ ոճրագործության հանգեցրին։

Թեպետ հետագայում ադրբեջանցիները համազգային ամոթը հաղթահարելու համար փորձեցին որոշ դրվագներ հայերին վերագրել, սակայն արդեն ուշ էր, որովհետև դեռ 1992 թվականին տարբեր միջազգային լրագրողներ, փաստավավերագրողներ ադրբեջանական ոճրագործությունն ու վայրը ֆիքսել էին, և դա մինչև հիմա որպես խարան դաջված է ադրբեջանցիների ճակատներին»,-գրում է պատգամավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder