Կարելի՞ է սուրճ խմել Մեծ Պահքին
Հասարակություն
12:44 26/02/2026
Հայաստան

Կարելի՞ է սուրճ խմել Մեծ Պահքին

Արդյո՞ք կարելի է սուրճ խմել Մեծ Պահքի շրջանում։ Հարցին պատասխանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը.

«Իհարկե,  քանզի այն բուսական ծագում ունի։ Այս ընթացքում մի խմեք կաթով սուրճ։  Շատերն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սուրճի, երբեմն այն չարաշահում են։ Եթե կախվածություն ունեք սուրճից, առավել շատ եք խմում, Մեծ Պահքը  հրաշալի հնարավորություն է  ազատվելու այդ կախվածությունից և քչացնելու սուրճ խմելու քանակը։ Մեծ Պահքի բուն նպատակը  զանազան մեղքերից ու կախվածություններից ազատվելն է և ոչ թե ուտել-չուտելու խոսույթը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից  մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարելի՞ է սուրճ խմել Մեծ Պահքին