Ղազախստանի սրճարաններից մեկում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Հասարակություն
10:48 27/02/2026
Աշխարհ

Ղազախստանի սրճարաններից մեկում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ սրճարանում գազի պայթյունի հետևանքով զոհվածների կամ վիրավորների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան։

«Ակմոլայի շրջանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհված կամ վիրավորված Ռուսաստանի քաղաքացիներ չկան»,-ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Այդ մասին հայտնում  «Գազետա.ռու»-ն

Ղազախստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մամուլի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ակմոլայի շրջանի Շչուչինսկ քաղաքում։

Վերջին տեղեկություններով՝ հինգհարկանի բնակելի շենքին կից միահարկ սրճարանում գազի պայթյունի հետևանքով վիրավորվել է 26 մարդ, 8-ը՝ մահացել։ Հրշեջները այրվող շենքից դուրս են բերել ութ գազի բալոն և փրկել ավելի քան 10 մարդու կյանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղազախստանի սրճարաններից մեկում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ