Մոդուլային ատոմային կայաններով այսօր զբաղվելը սխալ է, Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի. Էդվարդ Արզումանյան
Տնտեսություն
18:03 27/02/2026
Հայաստան

Մոդուլային ատոմային կայաններով այսօր զբաղվելը սխալ է, Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի. Էդվարդ Արզումանյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշել է Հայաստանում կառուցել մոդուլային ատոմային էներգաբլոկ և այդ ուղղությամբ բանակցում է տարբեր երկրների հետ։ Արդյոք կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել։ Հարցի պատասխանը ստանալու ահմար Panorama.am-ը դիմեց էներգետիկ փորձագետ, Հայաստանի էներգետիկայի նախարարի նախկին տեղակալ Էդվարդ Արզումանյանին։

Այսօր խոսել մոդուլային ատոմային բլոկների մասին տեղեին չէ, պարզ չէ, թե ինչ ենք ուզում։ Չէ որ այսօր Մեծամորում աշխատում է ատոմային մեկ բլոկ՝ 440 ՄԳ/Վ հզորությամբ։ Այն կաշխատի մինչև 2036 թիվը, իսկ «Ռոսատոմը» արդեն որոշում է ընդունում, որ նման ատոմային բլոկները կարող են աշխատել ևս 10 տարի։ Այսինքը մեր ատոմային բլոկը կարող է աշխատել 2036-ից  հետո էլ, մինչև 2046 թվականը։ Ստացվու է 20 տարի և սխալ է խոսել մոդուլային ատոմային բլոկի մասին, որովհետև այսօր մոդուլային ատոմային կայաններ՝ մեկ թե երկու բլոկ մոտ 10 ՄԲ/Վ հզորությամբ  ռուսական կողմը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին է օգտագործում՝ սիբիրի հյուսիսային ափերին։ Նավի վրա է տեղադերված, կանգնեցնում են նավը և 2-3 կմ մալուխ են տեղադրում մինչև անհրաժեշտ օբյեկտը՝ չգիտենք արդյունաբերական է թե այլ։ Չինաստանը արել է նույն ձևով, իերնց նպատակների համար։

Ամերիկացիներն ուզում են, բայց 5 տարի է այդպես էլ ոչ մի քայլ չեն արել։ Մերոնք Ամերիկայի հետ ինչ-որ 2-3 տարի տարբեր մակարդակներով քննարկում են ունենում, խոսում են ամերիկացիների հետ, որ մեր մոտ իրենք բերեն դնեն ատոմային մոդուլային բլոկներ՝ 200-300 մեգավատ հզորությամբ։ Բայց պատկերացրեք, որ այսօր գործող ռուսական մոդուլային բլոկը 10-15 ՄԳ/Վ հզորության է։ Այս ամենը, ինչը ես ասում եմ, 2-3 տարի առաջ մանրամասը գրել եմ և ուղարկել վարչապետին։

Այսինքն այդ մոդուլային կայաններով այսօր զբաղվելը Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունեն, ոչ մի օգուտ չունեն, ոչ մի պահանջարկ մենք այդպիսի բլոկի չունենք։ ես արդեն ասացի, որ գործող Ատոմային բլոկն արդեն 20 տարի աշխատելու է։

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder