Էջմիածնում վթարի հետևանքով ծորակի ջուրը խառնվել է կոյուղաջրին
Հասարակություն
12:33 27/02/2026
Հայաստան

Էջմիածնում վթարի հետևանքով ծորակի ջուրը խառնվել է կոյուղաջրին

Էջմիածնի Սուրբ Մ. Մաշտոց 10 շենքում ծորակի ջուրը խառնվել է կոյուղաջրին։

«Տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքով տվյալ շենքում մատակարարվող ծորակի ջուրը խառնվել է կոյուղաջրին։ Խնդրում ենք մինչև խնդրի ամբողջական վերացումը չօգտագործել ծորակի ջուրը՝ ոչ խմելու, ոչ կենցաղային նպատակներով։

Վաղարշապատի համայնքապետարանը և «Վեոլիա Ջուր» ընկերությունը համատեղ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի պատճառների վերացման և ջրամատակարարման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,-հայտնում են համայնքապետարանից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էջմիածնում վթարի հետևանքով ծորակի ջուրը խառնվել է կոյուղաջրին