Մեր երկրում լինելու է հովանավորչություն, բայց՝ տեղական արտադրանքի ու գործարանների. Նարեկ Կարապետյան
Տնտեսություն
22:12 27/02/2026
Հայաստան

Մեր երկրում լինելու է հովանավորչություն, բայց՝ տեղական արտադրանքի ու գործարանների. Նարեկ Կարապետյան

«Փոքր ձեռնարկությունների համար կա զարգացման մի քանի ուղի։ Այն ուղղությունները, որը դուք պետք է հիմնեք Հայաստանում ներմուծումը փոխարինելու և հայկական ապրանքի արտադրություններ ստեղծելու գծով, ունենալու եք մեծ աջակցություն պետության կողմից»,-«Տաշիր արենա»-ում երիտասարդների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով հարցին թե «Ուժեղ Հայաստանը» որ բիզնեսներին է աջակցելու՝ Նարեկ Կարապետյանն ասաց. «Մեր երկրում լինելու է հովանավորչություն, բայց լինելու է տեղական արտադրանքի, գործարանների հովանավորչություն։ Հիմնականում ֆինանսավորում և աջակցություն ստանալու են երկու մեծ ոլորտ՝ արտադրությունները, որոնք հիմնվելու են Հայաստանում, երկրորդ՝ գյուղատնտեսությունն ու մթերումները, որպեսզի գյուղացիները չունենան ապրանքը վաճառելու խնդիր։ Այս առևտրային հարցը լուծվելու է բանկերից վարկեր ստանալու հարցը, սակայն աջակցությունը ստանալու եք պետությունից, շատ լայն աջակցություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր երկրում լինելու է հովանավորչություն, բայց՝ տեղական արտադրանքի ու գործարանների. Նարեկ Կարապետյան