Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր գործողություն։
«Որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսեցին խոշոր ռազմական գործողություններ Իրանում», - ասել է Թրամփը։
Նա կոչ է արել Իրանի ուժայիններին վայր դնել զենքերը, հակառակ դեպքում կմահանան։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործողությունները ուղղակի սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների, ամերիկյան զորքերի և արտասահմանում գտնվող ռազմական բազաների համար, ինչպես նաև ամբողջ աշխարհում իրենց դաշնակիցների համար։
Ըստ նրա, Իրանը փորձել է վերականգնել իր միջուկային ծրագիրը և մշակում է հեռահար հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպա և հնարավոր է՝ Միացյալ Նահանգներ։
Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա Իրանին ունենալ միջուկային զենք։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։ Իրանի և Իսրայելի օդային տարածքները փակվել են։