Իրանում անջատվել է ինտերնետ կապը
Տարածաշրջան
12:57 28/02/2026
Տարածաշրջան

Իրանում անջատվել է ինտերնետ կապը

Netblocks նախագծի համաձայն, ցանցի մոնիթորինգը ցույց է տալիս Իրանի տարածքում ինտերնետի գրեթե լիակատար անջատում։ Տրաֆիքը նվազել է մինչև նորմալ ծավալի 4%-ը։

Վերջին անգամ ինտերնետի անջատում տեղի էր ունեցել Իրանում հունվարի սկզբին անկարգությունների ժամանակ։

Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։ Իրանի և Իսրայելի օդային տարածքները փակվել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր գործողություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder