Իրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում ՝ հատկապես առայժմ իր ոչ հուժկու բնույթով. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
11:10 28/02/2026
Հայաստան

Իրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում ՝ հատկապես առայժմ իր ոչ հուժկու բնույթով. Վարդան Ոսկանյան

«Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում ՝ հատկապես առայժմ իր ոչ հուժկու բնույթով»,- նշում է  իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա գրել է. «Եթե հաշվի առնենք այն, որ իսրայելական ԶԼՄ-ները փորձում են այս հարվածը ներկայացնել համատեղ իսրայելա-ամերիկյան հարձակում, մինչդեռ ԱՄՆ-ի զորամիավորումներն առայժմ դրան չեն մասնակցում, խնդիրը պարզ է՝ ստանալ իրանական հակահարված, որն անխուսափելի է լինելու, և պատերազմի մեջ ներքաշել Վաշինգտոնին։ 

Առայժմ տեղեկությունները շատ սահմանափակ են, և իրավիճակը զարգանում է դինամիկ կերպով՝ րոպե առ րոպե»։ 

Իրանագետը նաև գրում է. «Քարոզչական մանիպուլյատիվ գրոհի դասական օրինակ է, այն, որ տարբեր ԶԼՄ-ներ տեղեկատվական տարափ են սկսել առ այն, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին «թաքնվել է» ռմբապաստարանում։ 

Հետաքրքիր է՝ իսկ ո՞ր երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունն է փողոցներում և զբոսայգիներում քայլում այն ժամանակ, երբ այդ երկիրը գտնվում է թշնամական օդային հարվածների թիրախում»։ 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելը հարվածել է Իրանին։  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի բանակը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին,  Նա հավելել է, որ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder