Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով. Մասուդ Փեզեշքիան
Քաղաքական
18:34 01/03/2026
Տարածաշրջան

Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով. Մասուդ Փեզեշքիան

«Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, չենք հարձակվում մեր հարևանների վրա, հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա. դա ակնհայտ է»,-հայտարարել է Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշքիանը ազգին ուղղված իր ուղերձում ։

Նրա խոսքովԻրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն հզոր հարվածներ հասցնել և ոչնչացնել թշնամիների ռազմաբազաները։

«Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով։ Հեղափոխության առաջնորդի նահատակությունը դարձավ բազմամյա զոհաբերությունների գագաթնակետը»,-հայտարարում է Իսլամական Հանրապետության նախագահը;

Նա նաև տեղեկացրել է, որ նոր Գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder