Քաղաքական որոշակի վակումի պայմաններում էլ Իրանի ԶՈւ-երը գործում են անդադար և շատ ագրեսիվ կերպով. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
13:09 01/03/2026
Տարածաշրջան

Քաղաքական որոշակի վակումի պայմաններում էլ Իրանի ԶՈւ-երը գործում են անդադար և շատ ագրեսիվ կերպով. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյնաը գրում է. «Պետք է արձանագրել, որ Իրանի ռազմաքաղաքական համակարգը շարունակում է հնարավորին արդյունավետ և համակարգված աշխատել նույնիսկ առանց պետության գլխի։

Պետականության հազարամյակների ավանդույթն, այսուհանդերձ, Իրանում շատ ուժեղ է, բայց, բնականաբար, աշխարհի թիվ մեկ գերտերության հետ պատերազմական պայմաններում քաղաքական անցումային շրջանի ապահովումը հղի է նաև զգալի ռիսկերով։

Այժմ քաղաքական դաշտում հանրային հաղորդակցության ապահովման առումով առավել ակտիվ են Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։

Վերջինս, մինչև քաղաքական պաշտոն զբաղեցնելը, ԻՀՊԿ նշանակալի գործիչներից էր, և, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ փաստացիորեն ստվերային կերպով համակարգում էր նաև Իրանի ռազմական գործողությունները 12-օրյա պատերազմի օրերին։

Ինչևիցե, քաղաքական որոշակի վակումի պայմաններում էլ Իրանի ԶՈւ-երը գործում են անդադար և շատ ագրեսիվ կերպով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder