Իրանի դիտակետում են հայտնվել ԱՄՆ-ի էներգետիկ ներկայության առանցքային հենակետերը
Քաղաքական
19:19 01/03/2026
Տարածաշրջան

Իրանի դիտակետում են հայտնվել ԱՄՆ-ի էներգետիկ ներկայության առանցքային հենակետերը

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է.

«Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ:

Թեհրանը անցնում է նոր՝ առավել կոշտ մարտավարության։ Հայտարարվում է, որ տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերությունների տնտեսական և ենթակառուցվածքային ներկայությունը կարող է ներառվել պատասխան գործողությունների շրջանակում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիտակետում են հայտնվել ԱՄՆ-ի էներգետիկ ներկայության առանցքային հենակետերը․

֊ Chevron` Իրաքում իրականացվող լայնածավալ արդյունահանման և ներդրումային ծրագրերով,

֊ ExxonMobil` Պարսից ծոցի մի շարք խոշոր նախագծերում բաժնեմասնակցությամբ,

֊ KBR և SLB` Քուվեյթում կրիտիկական ենթակառուցվածքների սպասարկմամբ,

֊ Jafurah գազային հսկայական հանքավայրը, որը Սաուդյան Արաբիայի ռազմավարական առաջնահերթություններից է և որի նկատմամբ հարվածը կունենա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ծանր հետևանքներ։

Սպառնալիքների իրագործումը կնշանակի ամերիկյան կորպորատիվ հատվածի համար բազմամիլիարդ կորուստներ։ Սակայն ավելի խորքային է ռազմավարական հարթությունը․ կխաթարվի ԱՄՆ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավորի իմիջը։ Բացի այդ, հնարավոր վնասներ կրած արաբական պետությունները, ըստ ռազմավարական սցենարի, ստիպված կլինեն ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա` պահանջելով դադարեցնել կոնֆլիկտը։

Այս համատեքստում ամերիկյան բիզնեսի նկատմամբ ուղղված սպառնալիքը Իրանի համար վերածվում է ոչ միայն պատժիչ մեխանիզմի, այլև զսպման գործիքի՝ ուղղված ուժային հավասարակշռության վերաձևավորմանը տարածաշրջանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի դիտակետում են հայտնվել ԱՄՆ-ի էներգետիկ ներկայության առանցքային հենակետերը