Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքական
16:27 02/03/2026
Հայաստան

Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Իմ կարծիքով, Իրանի դեմ այս ագրեսիան և գործողություններն անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Ըստ նրա, այս գործողություների շարունակականությունը տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվի ոչ բարենպաստ պայմաններ:

«Նրանք, ովքեր իրականացրեցին այս գործողությունները մեր նկատմամբ, վտանգի ենթարկեցին թե տարածաշրջանային, թե միջազգային կայունությունն ու խաղաղությունը։

Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց դեսպանը։

Նա ընդգծեց՝ իրենց ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով:

Խալիլ Շիրղոլամիի խոսքով, միջազգային աձագանքը ստացված չէ. «Այդ երկրներից շատերը, որոնք խոսում են օրենքի,  մարդու իրավունքների պաշտպանության հարցերից, այս ագրեսիայի դեպքում, որը որևէ արդարացում չունի, իրականացվել է առանց որևէ պատճառի, լիարժեք լռություն պահպանեցին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով. ՀՀ-ում Իրանի դեսպան