Իրանից Ադրբեջան անցած 32 ռուսաստանցիներ կառավարական պատվիրակության հետ թռչում են Մոսկվա.Օվերչուկ
Քաղաքական
17:35 02/03/2026
Տարածաշրջան

Իրանից Ադրբեջան անցած 32 ռուսաստանցիներ կառավարական պատվիրակության հետ թռչում են Մոսկվա.Օվերչուկ

Իրանից Ադրբեջան անցած ռուսների առաջին խումբը մարտի 2-ին ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի կառավարության պատվիրակության հետ միասին։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանի քաղաքացիների առաջին խումբը՝ 32 մարդ, մեզ հետ թռչում է նույն չվերթով։ Սրանք մեր նավթագործներն են, որոնք երեկ կարողացան լքել Իրանը և այսօր արդեն ժամանել են Բաքու։ Մենք նրանց մեզ հետ տուն ենք տանում Մոսկվա», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Օվերչուկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder