Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրեմլը գնահատել է BRICS դաշինքի շրջանակներում Իրանին օգնելու հնարավորությունը
Ռուսաստանը դեռևս որևէ կապ չի ունեցել BRICS երկրների հետ՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակին հարցրել են, թե արդյոք խմբի անդամները օգնություն կցուցաբերե՞ն Իսլամական Հանրապետությանը։
«BRICS-ին անդամակցությունը չի ներառում զինված ագրեսիայի ժամանակ օգնություն ցուցաբերելու պարտավորություններ։ Սա այլ կազմակերպություն է։ Խոսքը այլ ոլորտներում համագործակցության մասին է»,-նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Իրանի ղեկավարության և հակամարտությունից տուժած պետությունների հետ։