Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում
Քաղաքական
14:15 02/03/2026
Աշխարհ

Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում

Տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ իր երկիրը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ; Նա նշել է, որ Իրանի Իսլամական Պետությունը կպաշտպանի իրեն այնքան, որքան անհրաժեշտ է, և վրեժխնդիր կլինի իր զոհված առաջնորդի արյան համար։

Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը հայտնել է իր ցավակցությունները Իրանի գերագույն առաջնորդի, ինչպես նաև Իրանի քաղաքացիների՝ այդ թվում կանանց ու երեխաների զոհվելու կապակցությամբ։

Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ ցանկացած օգնություն ստեղծված պայմաններում և հույս է հայտնել, որ առկա իրավիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական կարգավորման ճանապարհով։

Հայկական կողմն առայժմ հեռախոսազրույցի մասին չի հայտնել։

Լուսանկարը՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder