Դեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:12 02/03/2026
Հայաստան

Դեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է Հայաստանում դեղերի շուկայում առկա խնդիրների և լուծման հնարավորությունների մասին քաղաքացիների հարցերին։ Մինչ այդ նա անդրադարձել է Սամվել Կարապետյանի տնտեսական  «5 քայլերից» երրորդին՝ դեղերի գների հետ կապված, ըստ այդմ՝ 20 տոկոսով ավելի մատչելի կարող է լինել դեղորայքի գները։

Նա նշեց, որ բոլոր հարցումների արդյունքում եկել են այն եզարահանգման, որ յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին Հայաստանում ունի սնունդ գնելու խնդիր։

«Միջին տարիքի մեր հայրենակիցները կամ ընտրում են սնունդ իրենց ընտանիքի համար, կամ դեղ։ Սա  է պատճառը, որ ասում ենք՝ դեղ, թե՞ հաց։ Շատ են մարդիկ, որ ասում են՝ իրենց աշխատավարձերի 20 տոկոսը տալիս են դեղերին»,- մանրամասնեց նա։

Կարապետյանը նաև համեմատություն անցկացրեց Ռուսաստանի, Եվրոպական երկրների, նաև մեր հարևան Վրաստանի դեղերի գների միջև։

«Հայաստանում դեղերի գները գրեթե 2 անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում, ԵՄ շատ երկրներում։ Սա տարօրինակ էր մեզ  համար և փորձեցինք հասկանալ,թե որն է խնդիրը։ Մենք մի քանի խնդիր ունենք դեղերի համակարգում։ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 դեղ, մինչդեռ Վրաստանում ՝ 8000։ Հայաստանում դեղերի գրանցումը բավականին  դժվար պրոցես է։   Առաջին քայլը, որ մենք պետք է անենք դեղերի գների իջեցման համատեքստում,դեղերը գրանցելն է, գրանցման պրոցեսը  դյուրացնելն է։ Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում, ավտոմատ գրանցվելու են Հայաստանում։ Եվրոպական համակարգերը ավելի խիստ են , ինչը մեզ վստահություն է տալիս, որ որակն ապահովված է։ Այսինքն՝ մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաև Հայաստանում ենք ընդունելու»,- ասաց քաղաքական գործիչը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder