«Մեր ձևով»-ն ու Գագիկ Ծառուկյանն են մրցելու, թե ով առաջին տեղը կգրավի. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
13:17 03/03/2026
Հայաստան

«Մեր ձևով»-ն ու Գագիկ Ծառուկյանն են մրցելու, թե ով առաջին տեղը կգրավի. Ալեն Սիմոնյան

«Ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսն ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ կթվարկի՞ անուններ, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ «Մեր ձևով»-ը կամ Գագիկ Ծառուկյանն են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, իրենք երկուսն էլ ձայն են տարել ու տանելու «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից։ Իրանք են իրար հետ մրցելու, թե ով առաջին տեղը կգրավի»։

Հարցին՝ «ասում են ՔՊ-ն ներկուսակցական քարոզարշավի ավան տակ քարոզարշավ է անում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինչ կա արված, որ չի արվել նախկինում և արվում է  հիմա, վարչապետը չի գնացել մարզերով, գյուղերով... Ի՞նչ նոր բան է  արվում, որն առաջ չի արվել։ Ուղղակի հիմա ինետենսիվ է»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Մեր ձևով»-ն ու Գագիկ Ծառուկյանն են մրցելու, թե ով առաջին տեղը կգրավի. Ալեն Սիմոնյան