Նեթանյահու. Մերձավոր արևելքում պատերազմն անվերջ չի լինի, սա խաղաղության դարպաս է
Քաղաքական
09:13 03/03/2026
Աշխարհ

Նեթանյահու. Մերձավոր արևելքում պատերազմն անվերջ չի լինի, սա խաղաղության դարպաս է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չեն հանգեցնի Մերձավոր Արևելքում «անվերջ պատերազմի»։

«Սա խաղաղության դարպաս է», - Fox News-ի լրագրող Շոն Հաննիտին ասել է Իսրայելի վարչապետն ու շարունակել. «Իրանի այս ահաբեկչական ռեժիմը գտնվում է ամենաթույլ  վիճակում այն բանից հետո, երբ 47 տարի առաջ Իրանը խլեց քաջարի իրանցի ժողովրդից։ Այսպիսով, սա լինելու է արագ և վճռական գործողություն։ Եվ մենք նախ ստեղծելու ենք պայմաններ, որպեսզի իրանցի ժողովուրդը վերահսկողություն ձեռք բերի իր ճակատագրի նկատմամբ, ձևավորի իր սեփական ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, որը կստեղծի բոլորովին այլ Իրան»։

Նեթանյահուն պնդել է, որ «իրանական ռեժիմի» կործանումը կհարթի ճանապարհ տարածաշրջանի այլ մուսուլմանական երկրների հետ «խաղաղության շատ պայմանագրերի» կնքման համար և դա «կփոխի աշխարհը»։

Իսրայելի վարչապետը նշել է, եթե իրականացնեն այն, ինչ պլանավորում են անել, ապա դա կստեղծի պայմաններ խաղաղության համար։

 «Սա անվերջ պատերազմ չէ։ Սա, ըստ էության, կբերի խաղաղության մի դարաշրջան, որի մասին նույնիսկ չենք երազել»,-ասել է Բենիամին Նեթանյահուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նեթանյահու. Մերձավոր արևելքում պատերազմն անվերջ չի լինի, սա խաղաղության դարպաս է