Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդիկ 8 տարի իշխանություն են, բայց էլի նախկիններն են մեղավոր, մի հատ պայմանագիր չեն բաշարել վերափոխել. Արթուր Խաչատրյան
«Մարդիկ 8 տարի իշխանություն են, բայց էլի նախկիններն են մեղավոր, 8 տարում մի հատ պայմանագիր չեն բաշարել վերափոխել։ Բա ՀԷՑ-ի պայմանագիրը ո՞նց եք փոխում»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ջրանջատումների մասին հարցերի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔՊ-ականներին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին։
Նա նշեց, որ հարց են տալիս՝ կորուստներն ինչքա՞ն են կազմում, ասում են՝ «դե ջրամատակարարումն ավելացրել ենք»։
«Պարզ բան եմ ասում՝ երրորդային ցանցում կորուստները ո՞նց եք չափում։ Ավելացրել եք, կարող է այդ տարի անձրև է շատ եղել։ Այս պայմաններում 45 միլիոն ծախսում եք... Աստված գիտի՝ ինչի վրա եք ծախսում, բայց հաստատ ոչ ջրամբարներ ու ջրանցնքներ կառուցելու վրա»,- ասաց Ա.Խաչատրյանը։