Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա ենթադրյալ ու վարկաբեկիչ թեզ է. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականների՝ մշակած եկեղեցապատկան հուշարձաններին վերաբերող նախագծի մասին
«Ես և գործընկերս փոփոխություններ են առաջարկել կրոնական բնույթի հուշարձանների սեփականության իրավունքի փոփոխության հարցում, որոշակի սահմանափակումներ ենք առաջարկել»,-ԱԺ նիստում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Նրա և Սիսակ Գաբրիելյանի առաջարկած նախագծով նախատեսվում է հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցման կամ անհատույց օտարման համաձայնության տրամադրման կարգը սահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
«Հուշարձանների հատուցմամբ կամ անհատույց օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:
Հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, եկեղեցական եւ վանական համալիրները, տաճարները, մատուռները եւ այլ պաշտամունքային կառույցները կարող են ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում:
Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցի սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի, իսկ ծանուցմանը կից ներկայացնել գույքի օտարման պայմանագրի նախագիծը եւ սեփականության իրավունքը վկայող փաստաթղթի պատճենը: Լիազորված մարմինը ծանուցումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է սեփականատիրոջը գույքն այլ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու վերաբերյալ Հայատանի Հանրապետության կառավարության համաձայնության կամ մերժման մասին»,- նշվում է նախագծում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացված նախագծերի փաթեթի մասին ասաց. «Նախագծերն օգտագործվում են Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկելու, բազմաթիվ ստահոդ հայտարարություններ ու հաստատումներ տարածելու համար»։
Նա նշեց, որ նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի տարածքում գտնվող պետական ցանկերում ներառված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող պաշտամունքային կառույցները օտարվեն միայն կառավարության համաձայնությամբ, որպեսզի, ինչպես հիմնավորում են հեղինակները, այդ հուշարձաները ոչ հանրօգուտ և իրենց նշանակությունից տարբերվող նպատակներով չօգտագործվեն։
«Առաջին հայացքից ականջահաճո է հնչում, բայց մեկ անգամ ևս բարձրաձայնեմ՝ սա ենթադրյալ ու վարկաբեկիչ թեզ է, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին երբեք որևէ հուշարձան չի օտարել, ոչ էլ պատրասվում է օտարել»,- ասաց Լ. Գալստյանը։