Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ գործընկերների հետ որոշակի ըմբռնում կա հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումն այլ երկրին փոխանցելու հարցում. Նիկոլ Փաշինյան
«Ռուսաստանի մեր գործընկերների հետ քննարկումներ կան աշխատանքային մակարդակում։ Մենք հարցի վերաբերյալ որոշակի ըմբռնումներ ենք տեսնում, ինչի համար շատ շնորհակալ ենք»,- կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանեով հարցին՝ արդյոք ռուսական կողմից հետ քննարկել են երկաթուղու կոնցեսիոն կառավարում այլ երկրին փոխանցելու հարցը։
Նա նշեց, որ հակական կողմից ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է ՌԴ դեմ, չկա. «Ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը՝ ասելով, որ պարզապես այս իրավիճակում Հայաստանն իր մրցակցային առավելությունները կորցնում է, մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք։ Հույս ունենք՝ կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել էր. «Հարավկովկասյան երկաթուղային ցանցը ավելի քան 20 տարի կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից։ Այս ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այլև (ինչը, հավանաբար, մոռացվել է Երևանում) զգալի ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, պետք է հաշվի առնվի նաև այս հարցի շուրջ Հայաստանում բարձրաձայնել ցանկացողների կողմից։ Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք»։