Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջրառատի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են հոսպիտալացվել
Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 5-ին, ժամը 04։06-ինահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղի Լուսագյուղի խճուղու տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 05:47-ին։ Այրվել է տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատուն (մոտ 10 քմ): Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։