623 հազար 353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով, 39 հազար 594 հոգու կենսաթոշակը` շուրջ 8500 դրամով. Թորոսյան
Քաղաքական
11:51 05/03/2026
Հայաստան

623 հազար 353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով, 39 հազար 594 հոգու կենսաթոշակը` շուրջ 8500 դրամով. Թորոսյան

Կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կառավարության երկու որոշման մեջ փոփոխություն են նախատեսում, որի արդյունքում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանանա։

Նա հայտարարեց, որ 623 հազար 353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, իսկ 39 հազար 594 հոգու կենսաթոշակը կբարձրանա շուրջ 8500 դրամով։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող, հարկ վճարող քաղաքացիներին, և ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև օտարերկրացիներին, որոնք աշխատում են ՀՀ-ում և հարկեր են վճարում:

«Ապրիլին ստացվող թոշակն արդեն իսկ փոփոխություններով կլինեն»,- ասաց Փաշինյանը։ 

Թորոսյանը շարունակեց, որ հենց ապրիլի 1-ին կփոխացեն արդեն փոփոխված չափերով։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder