Փաշինյանը գտնում է, որ իրավապահները պարտավոր են ընթացք տան ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի մասին հնչած փաստին
Քաղաքական
14:11 05/03/2026
Հայաստան

Փաշինյանը գտնում է, որ իրավապահները պարտավոր են ընթացք տան ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի մասին հնչած փաստին

«Քաղաքական համաձայնությունը իրավական կատեգորիա չէ, մենք ուղիղ եթերում ենք և իրավապահները պարտավոր են ձեր ասածն ընդունել գործողության մասին դիմում և պարտավոր են օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»-ճեպազրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «ԱրմԼուր» լրատվական կայքի հարցեին, թե Փաշինյանն արդյո՞ք քաղաքական համաձայնություն կտա՞վերաբացել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ 2017 թվականին հարուցված քրգործը։

Հիշեցնելով, որ 2017 թվականին Արթուր Հովհաննիսյանը ձերբակալվել էր, բայց գործն արագ փակվել էր՝ լրագրողը հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում վերաբացել գործը, քանի որ կա մի հարց, թե ինչ հանգամանքներում է գործը փակվել 2017 թվականին։

«Չեք ուզում իմանալ թե Հանրապետություն կուսակցության ո՞ր կարկառուն պաշտոնյան է միջնորդել, կամ ՀՀԿ-ից ով է զանգահարել  իրավապահներին, որ այս գործը փակեն»,- հարցրեց լրագրողը։

Փաշինյանը չպատասխանեց և եզրափակելով ասաց. «Դուք լավ չեք պատկերացնում, թե որ երկրում եք ապրում, որովհետև Քաղաքական համաձայնություն իրավական գործընթացի վերաբերյալ  գոյություն չուն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder