Երկրում, երկրի շուրջ իրավիճակը վատ է ու վատանում է, այս իշխանությունները հերթական անգամ ապացուցում են՝ ադեկվատ իշխանություններ չեն. Աշոտյան
Քաղաքական
15:32 05/03/2026
Հայաստան

Երկրում, երկրի շուրջ իրավիճակը վատ է ու վատանում է, այս իշխանությունները հերթական անգամ ապացուցում են՝ ադեկվատ իշխանություններ չեն. Աշոտյան

«ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում ընդունված հայտարարությունը  քաղաքական օրակարգում կարևոր երանգ է ավելացրել»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նստից առաջ, լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախպագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ երկրում, երկրի շուրջ իրավիճակը վատ է ու վատանում է։

«Այս իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ ադեկվատ իշխանություններ չեն ոչ ներքին, ոչ արտաքին մարտահրավերներին, երկրի ներսում մոլեգող տեռորն այլ դրսևորումներ է ստանում»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա, ընտրական մեկնարկած գործընթացում իշխանությունը ոչ միայն չարաշահում է  վարչական լծակները, այլ աննախադեպ բնույթի նախանախընտրական կեղծիքների է դիմում, ինչպես, օրինակ, պետբյուջեի օգտագործումը նախընտրական կաշառքի համար կամ Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընտրություններից մի քանի ամիս առաջ։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի պրոցեսի հետ կապված հանրային սեկտորում շատ համախոհներ ունեն։

«Մենք կարծում ենք՝ այն հինավորումները, որոնք շարադրել ենք երեկվա հայտարարության մեջ, անտարբեր չեն թողնի նաև մեր քաղաքական գործընկերներին»,- ասաց Աշոտյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder